Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կայցելի Ուկրաինա
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն դեկտեմբերի 28-ին կմեկնի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը։
«2022 թվականի դեկտեմբերի 28-ին Զինված ուժերի նախարարը կայցելի Ուկրաինա՝ ցույց տալու Ֆրանսիայի շարունակական աջակցությունը»,- ընդգծել են նախարարությունից։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Լեկորնուի այցի ամբողջական ծրագիրը դեռ չի հայտարարվել, սակայն արդեն հայտնի է, որ նա հանդիպելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ։
Կարծիքներ