ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ադրբեջանական սադրանքի հետևանքով Ներքի Հանդի տարածքում զոհվածների ընտանիքներին

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ադրբեջանական սադրանքի հետևանքով Ներքի Հանդի տարածքում զոհվածների ընտանիքներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր՝ փետրվարի 13-ին, Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- հայերենով և անգլերենով գրել է ԱՄՆ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում