Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել

Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել էր  ժամը 20:52-ին:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում