Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են
Օգոստոսի 7-ին, ժամը 16։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C300» (վարորդ՝ Ժ․ Ա․), «Mercedes-Benz E» (վարորդ՝ Թ․ Մ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ին (ծնվ. 1994թ.) քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ին (ծնվ. 1979թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։
Տուժածներ Վ. Մ․-ն և Կ. Մ․-ն հոսպիտալացվել են «Աբովյան» ԲԿ, այնուհետև Կ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսաավորիչ» ԲԿ։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կարծիքներ