Արման Բաբաջանյանն աշխատանքային խումբ է ստեղծել և ուսումնասիրել ՍԴ դատավորի թեկնածուների անցած ուղիները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ով լինելը ոչ միայն հարուցել է Ազգային ժողովի իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերի դժգոհությունը, այլ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս այս ընթացքում աշխատանքային խումբ էր ստեղծել, որի միջոցով ցանկանում է ուսումնասիրել Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի անցած ուղիները:
Ընդ որում, վերջինիս և նրա ընտանիքի շուրջ ամենամեծ ուսումնասիրությունն արդեն կատարվել էր, սակայն հաշվի առնելով, որ նա հրաժարվեց պայքարից, գործընթացը դադարեցվել է: Այստեղ ուշագրավն այն է, որ ուսումնասիրվել է թեկնածուների մասին ամեն հնարավոր տվյալները. իրենք ինչ ունեցվածք ունեն, ինչ աշխատանքներ են կատարել, ուսումնասիրվել է նաև թեկնածուներից յուրաքանչյուրի հարազատների լայն շրջանակին պատկանող գույքը, գիտական աշխատանքները՝ Հայաստանում և արտերկրում, դատական ակտերը, անգամ հարցազրույցներ են արվել թեկնածուների գործունեությունից հնարավոր տուժած անձանց հետ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ ամբողջացվում են ուսումնասիրության արդյունքները, որպեսզի մինչ ընտրության օրը ներկայացվեն, և պատգամավորները թեկնածուներին հնարավորություն չտան դառնալու ՍԴ դատավորներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ