Մինսկի և Դոնի Ռոստովի կորուստները Մոսկվան որոշեց փոխհատուցել Արցախով. Հայկ Դեմոյան

Մինսկի և Դոնի Ռոստովի կորուստները Մոսկվան որոշեց փոխհատուցել Արցախով. Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի՞նչ՞ տեղի ունեցավ

"Մինսկի" ու "Դոնի Ռոստովի" կորուստները Մոսկվան որոշեց փոխհատուցել Արցախով։ Սա է տեղի ունեցել․․․ Խոսքը ՌԴ սևծովյան նավատորմի աղետալի նոր կորուստների արդյունքում թուլանալու և թուրքական նավատորմի գերիշխող դիրքերը առժամանակ չեզոքացնելու Մոսկվայի որոշման մասին է՝ ի հաշիվ Արցախի ու արցախահայության։ Թուրքիան ներկա պահին գլխավոր գործոնն է սևծովյան ավազանում, իսկ Ռուսաստանի կորուստներն անվերականգնելի են։ Եթե Մարգարիտա Սիմոնյանը ասում է "Карабах все", ապա դրա շարունակությունը հետևյալն է․ "Потому что российский черноморский флот ВСЕ".

Այսպիսով Ի․ Ալիևին և Ռ․ Էրդողանին շարունակաբար հաջողվում է Ռուսաստանին աշխարհաքաղաքական մարգինալի ու լուսանցքային խաղացողի վերածելու ծրագրի իրագործումը։ Այս ծրագրում թելադրողը Էրդողանն է, հիմնական շահողը՝ Իլհամ Ալիևը, դե իսկ կատարածուն էլ Ռուսաստանն է։

Մոսկվան այս անգամ Արցախը լիովին հայաթափելու որոշումով բացառիկ նվեր է մատուցում Էրդողանին՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի նախօրեին, իսկ Իլհամ Ալիևին էլ նախագահության 20-ամյակի առիթով․․․

Արդյունքում Ռուսաստանի կորուստներն անվերականգնելի են լինելու ոչ միայն սևծովյան ավազանում, այլև Հարավային Կովկասում։ 

Իսկ այս օրերին գրվեց Ռուսաստանի պատմության ամենաամոթալի ու խայտառակ էջերից մեկը․․․ Սա արձանագրում եմ որպես պատմաբան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում