Նյու Յորքի նահանգապետը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին քրեական իրավախախտումների մեղադրանք կարող է ներկայացվել՝ նրա ենթադրյալ զոհերից մեկի բողոքի հայցի հետաքննության արդյունքում, հայտնում է The New York Post-ը՝ վկայակոչելով Օլբանի շրջանի շերիֆ Քրեյգ Էփլին:
Կանանցից մեկը, որին ենթադրաբար հետապնդել է Էնդրյու Կուոմոն, անցյալ ուրբաթ հայց է ներկայացրել նրա դեմ: Պետական աշխատողն առաջինն է, ով պաշտոնապես բողոքել է իշխանություններին: Ավելի վաղ ևս 10 կին մեղադրանքներ էին ներկայացրել նահանգապետին: Շերիֆն ասել է, որ դեռ պատրաստ չէ հրապարակել փաստաթուղթը, սակայն ընդգծել է, որ դրա բովանդակությունը «սեռական բնույթ է կրում»:
«Մենք պետք է ստուգենք բազմաթիվ փաստեր, ինչպես նաեւ հարցաքննենք մեծ թվով մարդկանց»,- ընդգծել է նա:
Զեկույցում ասվում է, որ կինը երեք ամիս լռել է միջադեպի մասին, բայց այն բանից հետո, երբ նահանգապետը հայտարարել է, որ «ոչ ոքի անպատշաճ կերպով չի հպվել», նա ի վերջո նահանգապետի աշխատակազմին պատմել է միջադեպի մասին, այնուհետեւ բողոք է ներկայացրել:
Նահանգապետի անձնական փաստաբան Ռիտա Գլավինը ասում է, որ Կուոմոյի եւ նրա աշխատակցի միջեւ «թյուրիմացություն է ծագել»:
Նահանգապետի հրաժարականի կոչերով հանդես են եկել Նյու Յորքի մի քանի օրենսդիրներ, քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Կարծիքներ