Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի հրապարակած բանակցային փաստաթղթին. Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի հրապարակած բանակցային փաստաթղթին։
Վարչապետ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարություններին ի պատասխան Սերժ Սարգսյանը հրապարակել է բանակցային փաստաթղթերից մի լուսանկար, որտեղ փաստաթղթի վերևում գրված է «փաթեթային»։
Սակայն նույն փաստաթղթի վրա սևով սպիտակի վրա գրված է՝ «Հայտարարություն Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»։
Այն, որ բանակցային փաստաթղթի միայն վերևում գրված էր «փաթեթային», Սերժ Սարգսյանը համարում է մեծ ձեռքբերում, և էական չէ, որ անմիջապես դրա տակ գրված էր առաջին փուլի և հետագա քայլերի մասին։
Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի՝ փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը կոչվում է փաթեթային, քանի որ դրա մասին գրվում է փաստաթղթի վրա, հակառակ դեպքում այն կլիներ պարզապես փուլային։
Կարծիքներ