Ողբերգական դեպք Կապիտոլիումի շենքի մատույցներում
ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացել է մեկ իրավապահ, ևս մեկը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է՝ փոխանցում է BBC-ն:
Կապույտ Սեդանի վարորդը ավտոմեքենան ուղղել է Կապիտոլիումի անվտանգության անցակետի ոստիկանների վրա: Իրավապահները կրակ են բացել հանցագործի ուղղությամբ ու սպանել նրան:
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հարձակման համար մեղադրվում է Ինդիանա նահանգի քաղաքացի, 25-ամյա Նոա Գրինը: Ենթադրվում է, որ նա համարվում է «Իսլամի ազգ» քաղաքական ու կրոնական շարժման հետևորդ:
Պատահարից շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում նա հայտարարել էր, որ կորցրել է աշխատանքը:
Կարծիքներ