Տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցիների հետ բախումների ժամանակ

Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետեւանքով տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է WAFA լրատվական գործակալությունը :
Նրա խոսքով՝ Նաբլուսից հարավ բախումներ են գրանցվել։ Մեկ արաբ վիրավորվել է ռետինե փամփուշտներից, մոտ 10 մարդ թունավորվել է արցունքաբեր գազից, որով զինվորականները փորձել են ցրել նրանց։
Բախումներ են տեղի ունեցել նաեւ Քալքիլիայից արեւելք՝ Իսրայելի օկուպացիայի դեմ ամենշաբաթյա ցույցի ժամանակ։ Արդյունքում չորս արաբ վիրավորվել է, այդ թվում՝ երկու լրագրող, տասնյակ մարդիկ թունավորվել են արցունքաբեր գազից։ WAFA-ն հայտնում է, որ իսրայելցիները ռետինե փամփուշտներով կրակել են Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությանը պատկանող շտապօգնության մեքենայի վրա՝ վնասելով դրա դիմապակին։
Կարծիքներ