Զելենսկին ասել է, որ Ուկրաինան Նորվեգիայից 100 մլն դոլար կստանա էներգետիկ համակարգը վերականգնելու համար

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան Նորվեգիայից 100 մլն դոլար կստանա էներգետիկ համակարգը վերականգնելու համար

Նորվեգիան 100 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի իշխանություններին՝ երկրի էներգետիկ համակարգը վերականգնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր կարևոր նորություն կա Նորվեգիայից: Այս երկրից 100 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթ կա՝ հատուկ մեր էներգետիկ համակարգի վերականգնման համար»,- ասել է պետության ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ։

Զելենսկու խոսքով՝ Նորվեգիան Ուկրաինային տրամադրում է ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցություն, մարդասիրական օգնություն և հեշտացնում է գազի գնումը։

Նորվեգիայի իշխանությունները նախկինում 150 մլն կրոն (մոտ 15 մլն դոլար) էին հատկացրել Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների պատրաստման համար։ Բացի այդ, Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են 2023 թվականին կրկնապատկել ուկրաինացի զինվորների ռազմական պատրաստության հրահանգիչների թիվը՝ 75-ից հասնելով 150-ի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում