Հայաստանում Գերմանիայի դեսպանը 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել ՀՀ առողջապահության առաջին փոխնախարարին

Հայաստանում Գերմանիայի դեսպանը 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել ՀՀ առողջապահության առաջին փոխնախարարին

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:

«Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում