Հրաչյա Պողոսյանը արագ հաղթեց մոլդովացի ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց. ըմբշամարտի Մ-23 ԱԱ
Սերբիայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշները խաղարկեցին առաջին մեդալները: Դրանցից մեկը բաժին հասավ Հայաստանի պատվիրակին:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 3-րդ տեղի համար մրցավեճում հանդիպեց մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ: Մեր մարզիկը մեկ րոպեում վաստակեց անհրաժեշտ 9 միավորները և վաստահ հաղթանակ տարավ: Հրաչյա Պողոսյանը հռչակվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այսօր իր մրցամարտը կանցկացնի նաև մեր 130 կգ քաշային ըմբիշ Դավիթ Օվասապյանը, որը եզրափակիչում կմրցի իրանցի Ամին Միրզազադեհի հետ:
Կարծիքներ