Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Մարտի 2-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra (վարորդ՝ Ս. Գ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ն. Ս.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Զ. Գ.-ն (ծնված 2002 թ․) և Ռ. Գ.-ն (ծնված 1978 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։37-ին, մարվել՝ 21։44-ին։ Մասամբ այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում