Էրդողանը կայցելի Վրաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան, բայց ամսաթիվը դեռ պետք է համաձայնեցվի: Այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը, գրում է Грузия Онлайн պորտալը:
Դեսպանի խոսքերով` թուրքական կողմը սպասում է Վրաստանի կառավարության հետ ժամկետների համաձայնեցմանը:
«Երբ 2018 թվականին Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ժամանել էր Թուրքիա, բանակցությունների ընթացքում համաձայնեցվել էր, որ Թուրքիայում պետք է անցկացվի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարության անդամները, դրանից հետո նախագահ Էրդողանը պետք է գարնանը այցելեր Վրաստան, բայց սկսվեց համավարակը, և ամեն ինչ փակվեց: Այժմ մենք փորձում ենք պայմանավորվել ամսաթվի շուրջ և սպասում ենք Վրաստանի կառավարությանը և նրանց ժամանակացույցին: Ես դեռ չգիտեմ, թե երբ է տեղի ունենալու այս հանդիպումը, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե իմ երկրի նախագահը հնարավորինս շուտ ժամանի Վրաստան, քանի որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը շարունակվում է: Էրդողանը կայցելի Վրաստան, նա այդ մասին ասել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բայց նախ անհրաժեշտ է պայմանավորվել ամսաթվի վերաբերյալ: Հուսով եմ, որ դա հնարավոր կլինի առաջիկայում»,-ասել է դեսպանը:
Կարծիքներ