Թուրքիայի ԱԳՆ-ն հավաստել Է, որ Ստամբուլում տեղի կունենան Աֆղանստանի շուրջ բանակցություններ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մատի 12-ին հավաստել Է, որ Ստամբուլում տեղի կունենան Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ:
«Մենք պլանավորում ենք հանդիպումն անցակացնել ապրիլին, այժմ մենք քննարկում ենք ժամկետը եւ դրա բովանդակությունը: Անշուշտ, հատուկ նշանակություն չունի, թե ինչ վայրում մենք այն կկազմակերպենք: Սակայն որպեսզի բոլորի համար հեշտ լինի դրան մասնակցելը, մենք այն կանցկացնենք Ստամբուլում»,- ասել Է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Կարծիքներ