Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացածների թիվը հասել Է 43-ի

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացածների թիվը հասել Է 43-ի

Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել Է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չԷ: Այդ մասին ասված Է Առողջապահության ոլորտում անվտանգության դաշնային գերատեսչության՝ մարտի 9-ին տարածված զեկույցում, որն ընդգրկում Է 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 5-ն ընկարծ հաշվետու ժամանակամիջոցը:

Անցած շաբաթ Ավստրիայի այդ հսկողական ծառայությունը հաղորդել Էր 41 մահվան մասին Pfizer - BioNTech կոնսորցիումի պատվաստանյութով պատվաստումից հետո, բայց պատրաստուկի հետ կապ չի պարզվել: «Առողջապահության ոլորտում անվտանգության դաշնային գերատեսչությանը հաղորդվել Է 43 մահացու դեպքերի մասին, որոնք ըստ ժամանակի մոտ են COVID-19-ի դեմ պատվաստմանը (42ը՝ Pfizer - BioNTech, 1-ն՝ AstraZeneca)»,- ասված Է զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ «մինչեւ այս պահը չկան պատվաստանյութի հետ կապի փաստեր, պարզումները շարունակվում են»: Մարտի 7-ին Ավստրիայում ձեռնամուխ են եղել 49-ամյա կնոջ մահվան հանգամանքների ուսումնասիրմանը, որը տեղի Է ունեցել AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստումից հետո: Նախազգուշության նպատակով պատվաստանյութի այդ խմբաքանակի մնացած պաշարները չեն օգտագործվի: Հիշյալ խմբաքանակից առանց հետեւանքների գործածվել Է պատվաստանյութի 37 հազար դեղաչափ: Չօգտավգործված Է մնացել այդ պատրաստուկի սոսկ շուրջ 6 հազար դեղաչափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում