ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում  ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։

«Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում