49 մլն դոլար. Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետի տունը հանվել է վաճառքի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետի` Ուիլյամ Փիթի` Բաթում գտնվող տունը վաճառքի է հանվել մոտ 49 միլիոն դոլարով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Ջոնսոն փողոցում գտնվող տունը շքեղ ննջասենյակ և երեք լոգասենյակ ունի: Այն եղել է Ուիլյամ Փիթի առաջին նստավայրը, գրում է աղբյուրը` մանրամասնելով, որ Փիթը պաշտոնը ստանձնել է 1783 թվականին՝ 24 տարեկանում։
Նայթ Ֆրանքի կողմից վաճառքի հանված «Փիթ Հաուս»-ն այժմ վերափոխված է շքեղ ընտանեկան տան՝ 5 հյուրասենյակներով և այլ հարմարություններով։ «Փիթ Հաուս»-ը կառուցվել է 1792 թվականին և նախագծվել է անգլիացի ճարտարապետ Թոմաս Բոլդուինի կողմից, որը պատասխանատու էր Բաթի հիմնական շենքերի նախագծման համար:
Կարծիքներ