Կանանց անհատական ԵԱ. Գաբոյանը և Սարգսյանը հաղթել են տարել 7-րդ տուրում
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացան 7-րդ խաղափուլի հանդիպումները:
Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ Անտոանետա Ստեֆանովային: Այսօր հաղթանակ տարավ նաև Աննա Սարգսյանը, փոխանցում է armsport.am-ը։
Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5 միավոր։
Կարծիքներ