Կանադայում ուղղաթիռ է ընկել օվկիանոսը
Մեկ մարդ անհետ կորել է, երբ ուղղաթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսի Բրիտանական Կոլումբիայի արևմտյան ափերի մոտ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է CBC հեռուստաալիքը :
Կանադայի տրանսպորտի անվտանգության խորհրդի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Միայն օդաչուն է եղել Kaman K-MAX ուղղաթիռում, որը նախատեսված էր բեռ տեղափոխելու համար: Նրա որոնումները շարունակվում են:
Ուղղաթիռի ընկնելու պատճառների մասին տվյալներ դեռ չկան:
Կարծիքներ