Սպիտակ տունն ասում է, որ ԱՄՆ -ն այլ միջոցներ ունի, եթե դիվանագիտությունը չաշխատի Իրանի հետ

Սպիտակ տունն ասում է, որ ԱՄՆ -ն այլ միջոցներ ունի, եթե դիվանագիտությունը չաշխատի Իրանի հետ

Միացյալ Նահանգները կարող են այլ միջոցներ ձեռնարկել, եթե դիվանագիտությունը չկարողանա հետ բերել Իրանին միջուկային ծրագրի համար Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA): ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ՝ Սպիտակ տանը կայացած ամերիկա-իսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի հերթական հանդիպմանը:

«Սալիվանն ընդգծեց նախագահ Բայդենի հիմնարար հանձնառությունը Իսրայելի անվտանգության և Իրանի կողմից միջուկային զենք ձեռք չբերելու հարցում: Եթե դիվանագիտությունը ձախողվի, Միացյալ Նահանգները պատրաստ է դիմել այլ տարբերակների», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը: Նա չի նշել, թե ինչ տարբերակների մասին է խոսքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում