Այսօր Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակն է
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձն է:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։
Ըստ այդմ, խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Այն հիմնարար իրավական փաստաթուղթ էր՝ դեպի անկախություն տանող ճանապարհին, նախանշելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:
Կարծիքներ