Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավիե Բետելի հետ:
Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում:


Կարծիքներ