Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով

Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Իսրայելի հետ համերաշխության։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աշտարակի մեծ մասը լուսավորվել է կապույտ լուսարձակներով, մինչդեռ հիմքի մոտ՝ սպիտակ լուսարձակներով։ Աշտարակի վրա տեղէ գտել նաև Դավթի վեցաթև աստղը, որը պատկերվել է դեպի Սենա գետն ուղղված հյուսիս-արևմտյան կամարի վերևում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում