Գյումրու «Պատվո Բլուր»-ում բացվել են «Դրագունյան գնդի» հերոսների անուններով հուշատախտակը և Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարը

Գյումրու «Պատվո Բլուր»-ում բացվել են «Դրագունյան գնդի» հերոսների անուններով հուշատախտակը և Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է «Պատվո Բլուր» հուշահամալիրում 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը ներկա են եղել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային և քաղաքային իշխանությունների, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկակայացուցիչներ, հյուրեր։

Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, Գյումրի և Տվեր քաղաքների միջև համագործակցության հաստատման, «Պատվո բլուր» հուշահամալիրում Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները  հավերժացնելու գործում ներդրած ջանքերի համար Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել  Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» տնօրեն, հոգևոր հայր Ռոման Մանիլովին։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկիկներ են խոնարհել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» միջոցներով և Գյումրու «Ռոտարի» ակումբի  կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում