Նարինե Աբգարյանը կոչ է անում հրաժարվել շնորհավորանքից
Ճանաչված գրող Նարինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետեւյալ կոչով.
«Կա արդյո՞ք որեւէ հնարավորություն ետ պտտել իրավիճակը: Հայտարարել, որ մենք շտապեցինք շնորհավորելիս, ներողություն խնդրել Բելառուս ժողոցրդից, երկրի ղեկավարին հայտնել, որ անթույլատրելի է նման կերպ վարվել երկրի եւ ժողովրդի հետ, որի համար պատասխանատվություն ես ստանձնել: Եթե ոչ, ապա եղեք համարձակ եւ ստեղծեք նման նախադեպ:
Սխալվելն ամոթ չէ, նույնիսկ քաղաքական գործիչների համար: Ամոթ եւ աններելի է պնդել սեփական սխալը»:
Հիշեցնենք, որ օնլայն տիրույթն արդեն երկու օր է ակտիվ քննարկում է, արդյոք տեղին էր վարչապետ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հաշվի առնելով երկրում ծավալված զանգվածային բռնությունների փաստը:
Կարծիքներ