Առողջապահության նախարարությունը իր զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին. Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը իր զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները: 

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները:

Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան»,- գրել է Ավանեսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում