Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են աղբամաններով, դրանց պարունակությունը լցրել գետնին
Ինչպես արդեն հայտնի է, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցները նրա կոչով վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փորձելով փակել փողոցները, ինչը, սակայն, ոստիկանությունը կարճ ժամանակում բացում է:
Ակցիայի մասնակիցները սակավաթիվ լինելու հետևանքով Երևանի փողոցներից մեկը փորձել են փակել նաև աղբամաններով։
Նրանք աղբամանները պարզապես պարկեցրել են փողոցի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով դրանց պարունակությունը լցվել է գետնին։
Կարծիքներ