Խուճապի կարիք չկա․ Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին

Խուճապի կարիք չկա․ Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին հաղորդագրությունների ֆոնին նոր տեսաուղերձ է ձայնագրել։ Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ և հասարակության մեջ խուճապի պատճառներ չկան: Երկրի ղեկավարը նաև վստահեցրել է, որ էներգետիկ ոլորտում և կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ևս վերահսկողության տակ է:

«Իրավիճակն Արևելքում ամեն ինչ վերահսկողության տակ է, խուճապի հիմքեր չկան։ Ջեռուցման սեզոնը հանգիստ կանցնի, գազի և ածխի պաշարները բավական են, և մենք շարունակում ենք ավելացնել դրանք»,- ասել է Զելենսկին ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով ազգին ուղղված տեսաուղերձում:

Ավելի վաղ նման ուղերձով Ուկրաինայի նախագահը հանդես էր եկել հունվարի 19-ին: Այդ ժամանակ նա քաղաքացիներին կոչ էր արել  հնդկացորեն չգնել, իսկ լրագրողներին՝ զանգվածային հիստերիայի միջոց չլինել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում