Սաուդցի ֆուտբոլիստները՝ յուրաքանչյուրը 2,5 միլիոն եվրո պարգևավճար են ստացել Արգենտինային հաղթելու համար

Սաուդցի ֆուտբոլիստները՝ յուրաքանչյուրը  2,5 միլիոն եվրո պարգևավճար են ստացել Արգենտինային հաղթելու համար

Հայտնի է դարձել Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը։

Սաուդյան Արաբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում կամային կամային հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ (2:1): Տեղեկությունը հրապարակվել է «Это футбол, брат!» տելեգրամ ալիքում։

«Մեր ալիքում, ինչպես միշտ, հայտնվել է ստուգված, հավաստի տեղեկություն։

Շեյխ, արքա, թե Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կապ չունի… Մարզչական շտաբից տեղեկություն ունենք, որ յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար։

Իմ կարծիքով, Սաուդյան Արաբիայի համար աշխարհի առաջնությունն արդեն ավարտվել է»,- ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ ասել է գործակալ Թիմուր Գուրցկայան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում