Պայմանագրային զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից

Պայմանագրային զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանյան ուղղությամբ, Արարատի մարզի Երասխ գյուղի հատվածում:

Aravot.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմը մեկ զոհ ունի: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանի հեռախոսն անհասանելի էր: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաեւ վարչության հեռախոսահամարով: Երասխի գյուղապետի հետ զրուցելու մեր փորձերը նույնպես արդյունք չտվեցին:

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում