Արագածոտնի մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ. քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

Արագածոտնի մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ. քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են:

Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ՝  առկա շենքային, գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին և դպրոցների անձնակազմերին ծանոթանալու նպատակով:

 

Նշված դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 26 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները. 

 

Արտենիի միջնակարգ դպրոց՝ կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցներ, դպրոցի բակը բարեկարգվել է տուֆե սալիկներով, փոխվել են պատուհաններ, նորոգվել են տանիքի ջրատարները

ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:

 

Արտենիի հիմնական դպրոց՝ կատարվել են  գազիֆիկացման աշխատանքներ, ամբողջությամբ հիմնանորոգվել է տանիքը, ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:

 

Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջելով դպրոցների մասնաշենքերում և զրուցելով մանկավարժական կոլեկտիվի հետ՝ ներկաները քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, լսել են խնդիրները` լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում