193․500 եվրո՝ ԼԳԲՏ ցուցարարների նկատմամբ բռնության համար. Aliq. ge
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց պաշտպանության համար փողոց դուրս եկած ցուցարարների նկատմամբ բռնությունը որակել է «աննախադեպ» և Վրաստանին պարտավորեցրել է 193․500 եվրո վճարել, քանի որ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրը բռնություն է իրականացվել Վրաստանում՝ «իշխանությունների լուռ համաձայնությամբ»։
Այս մասին տեղեկանում ենք Aliq. ge լրատվական կայքից։
«Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել ԼԳԲՏ ցուցարարներին ամբոխից պաշտպանելու համար։ Բացի այդ, կան ապացույցներ, մասնավորապես անկախ լրագրողների տեսագրությունները, որոնք հաստատում են բռնության գործողություններին իշխանությունների չմիջամտելը», — ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության մեջ:
Նշենք, որ 2013 թվականի մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թբիլիսիի Պուշկինի հրապարակում ակցիա էին անցկացնում ԼԳԲՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ակիվիստներ, որոնք սակայն հանդիպեցին հոգևորականների գլխավորությամբ՝ ծայրահեղական խմբերի դիմադրությանը։ Բախումների ժամանակ մի քանի ցուցարար վիրավորվել էր, ինչին ոստիկանությունը չի արձագանքել։
Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ 2013թ. մայիսի 17-ի բռնությունը պայմանավորված էր անպատժելիությամբ։
Կարծիքներ