Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գծով գործընկերությանը 172 երկիր Է միացել. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գծով գործընկերությանը 172 երկիր Է միացել. ԱՀԿ

Հարյուր յոթանասուներկու երկիր Է միացել COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակը արդարացի հիման վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ապահովումն Է բոլոր երկրներին, երբ այն հայտնվի:  Օգոստոսի 24-ին ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
Նա հիշեցրել Է, որանցյալ շաբաթ նամակ Է հղել բոլոր երկրներին՝ կորոնավիրուսի դեմ միջոցների մշակմամն արագացման գործընկերությանը միանալու խնդրանքով: «Այսօրվա դրությամբ 172 երկիր Է մասնակցում COVAX գլոբալ մեքանիզմին»,- ասել Է գլխավոր տնօրենը: Նրա խոսքով՝ այժմ «թղթապանակում կա ինը պատվաստանյութ»: «Մենք աշխատում ենք պատվաստանյութերի բոլոր արտադրողների հետ, որպեսզի բոլոր երկրներին, որոնք ժամանակին կմիանան այդ ջանքերին, ապահովենք բոլոր թույլատրագրված եւ հավանության արժանացած պատվաստայութերից արդարացի օգտվելու հնարավորություն»,- արձանագել Է ԱՀԿ-ի ղեկավարը:

Գլխավոր տնօրենն ընդգծել Է, որ երկրների մասնակցությունը COVAX մեխանիզմին թույլ կտա պատվաստանյութի գները պահել առավելագույնս ցածր հնարավոր մակարդակում: Իսկ եթե պատվաստանյութերի մատակարարներ հանդես գան ոչ մեծ թվով երկրներ, ապա համավարակը կընդունի ավելի երկարատեւ բնոույթ, նախազգուշացռրել Է նա՝ հավելելով. «Ազգայնականությունը պատվաստանյութերի ոլորտում սոսկ կօգնի վիրուսին»:

Ինչպես կարծում Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, վակցինացման սկզբնական փուլում, երբ պատվաստանյութերի մատակարարումները սահմանափակ լինեն, «կարեւոր Է պատվաստանյութերով ապահովել բոլորին, ովքեր մեծ ռիսկի են ենթարկվում»: Այդ առնչությամբ նա առաջին տեղում Է դրել առողջապահության աշխտաողներին՝ պարզաբանելով, որ նրանք «գտնվում են համավարակի դեմ պայքարի ճակատի առաջավոր գծում»: Վակցինացման ժամանակ առաջնահերթությունը, կարծում Է ԱՀԿ-ի ղեկավարը, անհրաժեշտ Է տալ նաեւ 65 եւ բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր ունեն հիվադնություններ, որոնք բարձրացնում են մահացու վախճանի վտանգը կորոնավիրուսի հարուցած COVID-19-ով հիվանդանալիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում