Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Մերկելի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռացած Անգելա Մերկելի հետ. Մերկելը երախտագիտություն Է հայտնել Ռուսաստանի ղեկավարին համատեղ աշխատանքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի Է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Անգելա Մերկելի հետ, որը դեկտեմբերի 8-ին ավարտել Է իր գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում… Անգելա Մերկելը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին համատեղ աշխատանքի համար, հաջողություններ Է մաղթել Գերմանիայի կառավարության նոր ղեկավար Օլաֆ Շոլցի հետ երկխոսություն հաստատելու գործում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհակալություն Է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին բազմամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումը ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունների զարգացման գործում, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհակալություն Է հայտնել Անգելա Մերկելին բազմամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը ռուս-գերմանական հարաբերությունների զարգացման գործում… ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, միշտ ուրախ կլինեն Անգելա Մերկելին տեսնել Ռուսաստանում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Շոլցը դեկտեմբերի 8-ին Բուդեսթագի պատգամավորների կողմից ընտրվել Է ԳԴՀ-ի կանցլեր, նա փոխարինել Է Մերկելին, որը երկիրը կառավարել Է ավելի քան 16 տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ