Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար։ Երկաթգիծը 8 հատվածում գումարային շուրջ 2 կմ երկարությամբ շարքից դուրս էր եկել հեղեղումների հետևանքով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենությունը, երկաթուղայինները հսկայածավալ աշխատանք են տարել։
Մեծ ջանք է գործադրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ