Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի ավիացիոն համաձայնագրերից
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Անկախ պետությունների համագործակցության շրջանակում` քաղաքացիական ավիացիայի և միասնական օդային տարածքի վերաբերյալ ևս երկու պայմանագրից դուրս գալու մասին՝ հայտնում է euronews-ը:
Քաղաքացիական ավիացիայի համաձայնագիրը մեկն էր այն մեխանիզմներից, որոնք թույլ էին տալիս պահպանել այդ ոլորտում նախկին ԽՍՀՄ-ից ժառանգած քաղաքականությունը՝ ասել է Ավիապորտ գործակալության գործադիր տնօրեն Օլեգ Պանտելեևը:
Ուկրաինայի և ԱՊՀ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի հարցերում համագործակցությունը չի սահմանափակվում լուծարված պայմանագրով: Գործում է, օրինակ՝ «Եվրասիա» խորհուրդը, որը թույլ է տալիս համակարգել օդային երթևեկության ծառայությունները:
Պահպանվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի օդային երթևեկության կարգավորիչների աշխատանքային փոխգործակցությունը միջազգային թռիչքներ կազմակերպելիս, երբ օդանավերը տեղափոխվում են մի պետության օդային տարածքից մյուսը:
Կարծիքներ