«Կայունության համար Եվրամիությունը պիտի համագործակցի Թուրքիայի հետ»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:
Հանդիպման ավարտին Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։
«Բորելի հետ քննարկեցինք Աֆղանստանի, Արևելյան Միջերկրական ծովի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Միջազգային և տարածաշրջանային կայունության համար Եվրամիությունը պիտի համագործակցի Թուրքիայի հետ»:
Կարծիքներ