Երևանի մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն է դիտվել
Մարտի 6-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայրաքաղաքում մարտի 6-ին փոշու պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն․
Կենտրոնում՝ 3․9 և 22․2 անգամ,
Նոր Նորքում՝ 6․6 անգամ,
Շենգավիթում՝ 4․9 անգամ,
Արաբկիրում՝ 3․6 անգամ։
Կարծիքներ