Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է. ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է. ՌԴ ԿԸՀ

Նախագահի առաջիկա ընտրությունում ՌԴ ղեկավարի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է: Այդ մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

ՌԴ նախագահի ընտրության մասին օրենքի համաձայն՝ ինքնաառաջադրված թեկնածուներին պետք է աջակցեն ընտրողների խմբերը։ Իսկ քաղաքական կուսակցությունները կարող են իրենց թեկնածուներին առաջադրել համագումարներում:

Պուտինը նախորդ շաբաթ հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։

Մինչ այդ նա չորս անգամ ընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նա որպես թեկնածու առաջադրվելու իրավունք ստացավ 2024 թվականին:

Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում