Ավստրալիայում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Ավստրալիան հայտնել է համավարակի ընթացքում Քովիդ-19-ից 1 օրում մահացությունների ռեկորդային թվի մասին: Ըստ Reuters լրատվական գործակալության՝ հիվանդությունն այնտեղ վերջին 24 ժամում 13 մարդու կյանք է խլել, իսկ նոր վարակվածների թիվը գերազանցում է 700-ը:
Նոր հիվանդները հիմնականում բաժին են ընկնում Վիկտորիա նահանգին, որտեղ իշխանությունները դրսում դիմակ կրելը պարտադիր են դարձրել: Համավարակի սկզբում Ավստրալիան բավական արագ էր հաղթահարել վիրուսը, սակայն հիվանդության երկրորդ ալիքը ստիպել է կրկին լոքդաունի ենթարկել Վիկտորիա նահանգը:
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս Ավստրալիայում կորոնավիրուսով հիվանդացել է 16.298 մարդ, որոնցից 189-ը մահացել է։
Կարծիքներ