Մեղրի-Կապան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մեղրի-Կապան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես բենց» (վարորդ՝ Գ. Խ.) և «Վոլվո» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Հ. Հ.-ին (ծնված 2012 թ.), Մ. Խ.-ին (ծնված 1990 թ.) և Ն. Հ.-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Մեղրի քաղաքի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում