Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին զիպլայնից վայր է ընկել եւ մահացել

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին զիպլայնից վայր է ընկել եւ մահացել

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:   

Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև պարեկները:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:   Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում