Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Արևմտյան ափին ևս 40 կմ ցանկապատի կառուցմանը

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Արևմտյան ափին ևս 40 կմ ցանկապատի կառուցմանը

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կիրակի օրը հավանություն է տվել պաշտպանության նախարար Բենի Գանցի առաջարկած նախագծին` Հորդանան գետի Արևմտյան ափում լրացուցիչ 40 կմ բաժանարար ցանկապատ կառուցելու մասին: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակը։

«Վարչապետ Բենեթը ռազմաքաղաքական կաբինետի նիստ է անցկացրել: Կառավարության անդամները միաձայն հավանություն են տվել պաշտպանության նախարար Գանցի ներկայացրած լրացուցիչ 40 կմ պատնեշի կառուցման նախագծին: Ծրագրի բյուջեն կազմում է 360 միլիոն շեքել (ավելի քան 110 միլիոն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում