Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են Իրանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 42-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
««Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության վերաբերյալ մեր բանակցություններն ավարտվել են, և շուտով մենք Իրանի տարածքում այդ պատվաստանյութի արտադրության ականատեսը կդառնանք»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում մեկնարկել է պատվաստումը ռուսական դեղամիջոցով, որի առաջին խմբաքանակն Իրան էր հասել օրեր առաջ:
Կարծիքներ