Երևանում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Երևանում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում