Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին Ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու զարգացումը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական համագործակցությունն ու առկա քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Կարծիքներ