Արման Սարգսյանը պնդում է՝ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պնդում է՝ հայ-ադրբեջանական ռազմական միջադեպերի ժամանակ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել:
Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք եղե՞լ է չկրակելու հրաման:
«Վստահաբար կարող եմ պնդել՝ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել»,- նշեց Սարգսյանը:
Հիշեցնենք՝ սոցիալական տարբեր ցանցերում ու լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե հայ զինծառայողներին ռազմական միջադեպերի ժամանակ տրվում է չկրակելու հրաման: Նույն թեմային անդրադառնալով՝ ավելի վաղ ՀՀ վարչապետն էլ ԱԺ-ում հայտարարել էր՝ չի եղել նման բան, իսկ անձը, որը ռազմական բախման ժամանակ կարող է տալ չկրակելու մասին հրաման, պետական դավաճան է:
Կարծիքներ