Քաղաքապետարանը կաջակցի, որ Դավթաշեն գյուղում մանկապարտեզ ստեղծվի
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հունիսի 12-ին դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով Դավթաշեն գյուղում մանկապարտեզ չլինելու խնդիրը։
«Դավթաշեն վարչական շրջանի սեփական սեկտորը (Դավթաշեն գյուղը) չունի մանկապարտեզ։ Առաջարկում եմ Աշոտ Մանուկյանի անվան դպրոցի 7 մասնաշենքերից վերջին 2 չօգտագործվող մասնաշենքերից մեկը վերապրոֆիլավորել և դարձնել տիպային մանկապարտեզ։
Խնդրում եմ դիմումդ չմակագրել այլ բաժին և ակնկալում եմ, որ պատասխանը կստանամ անձամբ ձեզնից»,-նշված է գրության մեջ։
Ավագանու անդամը Երևանի քաղաքապետ Տիգրան Վիրաբյանից պատասխան է ստացել, որում ասվում է․
«Երևանի Աշոտ Մանուկյանի անվան համար 93 դպրոցի չօգտագործվող 2 մասնաշենքերից մեկը որպես տիպային մանկապարտեզ շահագործելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հանրակրթության վարչությունը ողջունում է առաջարկը և պատրաստվում է աջակցել իր լիազորությունների շրջանում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ դպրոցի տնօրենը հարցի առնչությամբ նույնպես չունի առարկություն»։
Կարծիքներ